13-ամյա երիտասարդ երգչուհի Նանուլը լսարանին է հանձնել նոր երգ և տեսահոլովակ, որը կոչվում է «Պարը պարի»:
Երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերը՝ Վլադիմիր Պողոսյան և Նիկ Եգիբյան:
Երիտասարդ երգչուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր տեսահոլովակից հատվածով՝ կից գրելով. «Այս մի տեսահոլովակին շա՜տ-շա՜տ եմ սպասել»: