«Ես հասկացել եմ քեզ և ոչ մի գիծ չեմ ուզում փոխել». Լուսինե Թովմասյանի շնորհավորանքը դստերը

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր հետ լուսանկար՝ շնորհավորելով նրան:

«Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ: 9 տարի շարունակ դու միայն ժպիտներ ու երջանկություն ես տվել:
Այնքան կարևոր է հասկանալ ու ընդունել քո երեխային այնպիսին, ինչպիսին որ կա: Ես հիմա լիովին հասկացել եմ, թե՛ բնավորությունդ, թե՛ մարդ տեսակդ և ոչ մի գիծ չեմ ուզում փոխել: Ես միայն ուզում եմ ընկեր լինել քեզ ու եթե իմ կարիքը զգաս միշտ հիշես, որ կողքիդ եմ»,- գրել է հաղորդավարուհին: