Երգչուհի Մաշ Իսրայելյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք դստեր՝ Աննայի և ամուսնու հետ, որին կից գրել է. «Տոներն են մոտենում»:
Նշենք, որ վերջերս կայացել է երգչուհու դստեր տարեդարձը: Ծնողները փոքրիկի համար գեղեցիկ խնջույք էին կազմակերպել, որին ներկա են եղել շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
Հավելենք, որ Մաշ Իսրայելյանը և Գարիկ Սաֆարյանն ամուսնացել են 2021 թվականի հուլիսին: