Ամիսներ առաջ դերասան Կարեն Հովհաննիսյանը «Liferoom» հաղորդման ժամանակ նշել էր, որ կողմ է երեխայի դաստիրակության կոշտ մեթոդներին, որից հետո մի շարք օգտատերեր անդրադարձել էին հարցազրույցին՝ մեղադրական խոսքեր հնչեցնելով։
Ամիսներ անց դերասանի կինը՝ Մանեն, անդրադարձել է հարցազրույցին՝ պատասխանելով․ «Կգնամ հարցազրույցի կարծրատիպերին հակառակ և կասեմ՝ Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ ու սիրառատ ամուսին է և աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում և հարգում է, իսկ Նանէին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել և մեր ընտանիքում «մեշոկ պապին» ես եմ։ Հաճախ շատ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից՝ շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներում ու խոսքերում, բայց չէ՞ որ չենք վարվում այնպես, ինչպես այդ պահին տաք ու ջղային խոսում ենք»։