Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ հայտնելով որդու մկրտության մասին:
«Շնորհավոր սուրբ մկրտությունդ, իմ անուշ բալա։ Թող քո հայացքը միշտ դեպի Աստված լինի և Աստծով ուղեկցվեն քո բոլոր քայլերն ու կայացրած որոշումները»,- լուսանկարները մեկնաբանել է նախկին մարզուհին: