«Ազգային ժողով» նախագծի հաղթող Սամվել Մալոյանը և դերասանուհի, երգչուհի Մերի Քոչարյանը Շանթ հեռուստաընկերության ամանորյա ծրագրում կատարել են «Ձյուն» երգը, իսկ նրանց երգակցել են «Ազգային ժողով» նախագծի մասնակիցները՝ Արսեն Զաքարյանը և Անի Խառատյանը:
Նշենք, որ այս շրջանում Սամվել Մալոյանը և Մերի Քոչարյանը նկարահանվում են «Կախվածություն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսների: