Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ խոսելով այս շրջանի ապրումների մասին.
«Վերջին շրջանում լուռ էի, հասկանալի պատճառով: Ուզում էի լուռ լինել: Շնորհակալ եմ բոլորիդ հոգատար նամակների, նրբանկատ վերաբերմունքի ու ձեր տեսակի համար: Շնորհակալ եմ, որ կաք ու միշտ կողքիս եք: Իսկապես երազում եմ, որ անկորուստ տարի լինի: Մարդիկ հեռանում են կյանքից, բայց ոչ մեր սրտից, մտքից, ու տաքուկ դարակում պահվում ու ջերմացնում իրենց թողած լույսով: Մեզ հետ են, քանի դեռ հիշում ենք»: