Արփի Գաբրիելյանը հրապարակել է Եգիպտոսից տեսանյութ՝ պատմելով նախասիրությունների մասին

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որին կից պատմել է նախասիրությունների մասին. «Ես խենթանում եմ ծովի, արևի, ավազի համար, բայց չեմ սիրում ծովամթերք: Տանել չեմ կարողանում ձմեռը, իր բոլոր հետաքրքիր սպորտաձևերով: Ահավոր քաղցրակեր եմ , ու շատ սիրում եմ սև շոկոլադ»:

Նշենք, որ այս շրջանում Արփին, Միհրան Ծառուկյանը և իրենց որդին՝ Ռոբերտը, մեկնել են Եգիպտոս նկարահանումների: