Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, կարճ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի էջում։ Ինան մայրիկի ու հարազատների հետ նախ պարում է ձյունածածկ վայրում, ապա շարունակում պարը ծովի ափին։
«Ինչքան ենք ծիծաղել այս անցումը նկարելիս։ Հուսով եմ՝ կգնահատեք»,- տեսանյութին կից գրել է Իննան։
Մեկնաբանություններում կատակով արձագանքել է նաև Գուրգեն Դաբաղյանը՝ լատինատառով գրելով. «Ժողովուրդ, գժանոցի դռները բաց են թողել, էս չորսը փախել են, մի հատ էլ իրենց պես խփնված բռնել են ու նկարել տվել»։
«Տեսնես՝ ով էր նկարում»,- արձագանքել է Դաբաղյանի զոքանչը։
Աղբյուր` Panorama.am