Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից ազատման դիմում է գրել.
«Ազատման դիմում գրեցի: Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես, Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»:
Նշենք, որ այս տարվա հունիսին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Կյանք ու կռիվ» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Նշենք նաև, որ դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր «Մհեր Մկրտչյան»-ի անվան արտիստական թատրոնում, ևս ազատման դիմում է գրել։