«Հագիս պապայի հենց այն բաճկոնն է, որը կրում է վինիլի հայտնի լուսանկարում». Մանե Գրիգորյան

Հայաստան ԵՊԹ-ի տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարների շարք, որոնց կից գրել է. «Դռները հավերժ սիրո դիմաց: Հագիս Պապայի հենց այն բաճկոնն է, որը կրում է վինիլի հայտնի լուսանկարում: Վերջապես «Դռներ» ալբոմը վերաթողարկել ենք»:

Նշենք, որ Մանեի հայրը՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը մահացել է 2022 թվականին: Կոմպոզիտորը 64 տարեկան էր: