«Երբ երեխայի ամենադժվար 1 տարին անցել ենք և դեռ միասին եք». Արուս Տիգրանյանն ամուսնու հետ տեսանյութ է հրապարակել

Հաղորդավարուհի, լրագրող Արուսիկ Տիգրանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ ամուսնու հետ՝ խոսելով նախորդ տարվա և ամուսնու հետ հարաբերությունների մասին:

«Երեխայի ծնվելուց հետո ամուսնական հարաբերություններում ամեն ինչ գլխիվայր շուռ ա գալիս: Եթե առաջին մի տարին անցել եք, իրար դեռ սիրում եք, ու միասին նստում եք կինո նայելու,ուրեմն հալալ է ձեզ»,- հրապարակմանը կից գրել է լրագրողը։ 

Նշենք, որ օրեր առաջ Արուսիկ Տիգրանյանի և ամուսնու դուստրը դարձավ 1 տարեկան: