«Աշխարհի ամենասիրուն, չտեսնված, հեքիաթային, բարդ ճանապարհները պիտի անցնես, որ գաս դեպի քեզ, քո տունը». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է.

«Աշխարհի ամենասիրուն, չտեսնված, հեքիաթային, բարդ, անիմանալի ճանապարհները պիտի անցնես, որ գաս դեպի քեզ, քո տուն ու կապ չունի, որ տունը նեղ է, անհարմար, մի քիչ հիվանդ, մի քիչ՝ քիչ, մի քիչ շատ քիչ ու կապ չունի, որ հայրենիք ասված տեղում դու վարձով ես ապրում, երեխուդ 18 տարեկանում տանելու են բանակ, որը ամեն օր հարձակման վտանգի տակ է, կապ չունի, որ դու չունես վերջին թվի ավտո, չունես ամենազիլ ճարտարապետությունը, ունես լիքը չպարզված հարաբերություններ:

Տան եղածը մնում է տանը, լուծվում է տանը, ներվում է տանը, բուժվում է տանը, ծաղկում է տանը, տան պատերը ամրանում են ներսից, տունը մեծանում է ներսից: Ոչ մի անգամ չեմ գնացել ավելի լավի փնտրտուքով ու ոչ մի անգամ չեմ գտել ավելի հարազատ ու արժեքավոր բան, որ ինձ կբերի դեպի ինձ»: