Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իրականացրել է ֆոտաշարք ODDA ամսագրի համար: Ամսագիրն ինստագրամյան իր էջում հրապարակել է հարցազրույցից հատված, որտեղ Մոնիկան խոսել է իր մարմնավորած դերերի մասին:
«Երբ առաջարկում են և ներկայացնում դերեր, ես համաձայնվում եմ մարմնավորել կերպարների, որտեղ պետք է ինքնադրսևորվեմ: Դերասանությունը, կերպար կերտելը և տարբեր հերոսների մարմնավորելն անձնական աճի մասին են, երբ դեր ես խաղում քեզնից մի մաս է դուրս գալիս, որի մասին նախկիում չգիտեիր»,- խոստովանել է դերասանուհին: