Իսկ ո՞վ կասի, որ Նիկոլ Քիդմանը 56 տարեկան է։ Նախօրեին Elle ամսագիրը նոր շապիկ և քավեր-սթորի էր թողարկել դերասանուհու հետ՝ ևս մեկ անգամ ապացուցելով մեզ, որ ժամանակը պարզապես ուժ չունի հոլիվուդյան որոշ աստղերի վրա։
Հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին Նիկոլ Քիդմանին լուսանկարել է բավականին համարձակ կերպարներով. միանգամից մի քանի շապիկների վրա դերասանուհին կեցվածք է ընդունում հայտնի բրենդների կուտյուրային հավաքածուներից, օրինակ՝ Balenciaga, Saint Laurent և այլն ոճային հանդերձանքով: Կան նաև ներքնազգեստի անկեղծ կադրեր, որոնք պարզապես չեն կարող մեզ անտարբեր թողնել: Նիկոլ Քիդմանը ցուցադրել է իր կատարյալ կազմվածքը՝ Dolce & Gabbana-ի ժանյակավոր հավաքածուով։
Ի դեպ, Նիկոլ Քիդմանը երբեք չի ամաչել ցույց տալ իր առողջ ապրելակերպի և սպորտի արդյունքները, սակայն դերասանուհու որոշ երկրպագուներ նման բացահայտ կերպարները նրա տարիքին «անհարիր» են համարում։ Ոչ վաղ անցյալում կինոաստղին քննադատում էին Նյու Յորքում «The Expats» սերիալի պրեմիերային չափազանց բաց զգեստ հագնելու համար: