Վերջապես, Լիլիթ Հովհաննիսյանը հաղթահարեց իր վախը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից էլ իր ինստագրամյան էջում նոր տեսանյութերով կիսվել է երկրպագուների հետ։
Հրապարակումներում Լիլիթն աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Նիագարա ջրվեժի մոտ է։
Այս մասին սիրված երգչուհին խոսել է մեկնաբանությունների հատվածում՝ գրելով․
«Իջա: Նիագարան ահ ու սարսափ էր առաջացնում այնքան ժամանակ, քանի դեռ չէի մոտեցել իրեն։ Էս ջրվեժը գժվելու բան է. անընդհատ ներքև իջնող, բայց միշտ իր բարձունքի վրա»:
Մինչ այդ երգչուհին ինստագրամյան հետևորդներին խոստովանել էր, որ վախենում է ջրից ու կամուկացի մեջ է. չգիտի իջնել, թե ոչ: