Սիրուշոն և որդին՝ Ռոբերտը, շաբաթ օրն անցկացրել են Հայաստանի մարզերում: Երգուհին սոցցանցերի իր էջերում կիսվել է լուսանկարներով և տեսանյութերով։
Լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Ուսումնասիրում ենք Հայաստանը Ռոբի հետ»: Տեսանյութերից մեկում Ռոբերտը բանջար է քաղում, ապա մայր ու որդի այցելում են եկեղեցի: Սիրուշոյի և երեխայի ուղևորությունն ավարտվում է Սևանում: