Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է իտալական Intimissimi ապրանքանիշի նոր հավաքածուի դեմքը։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail-ի կայքում։
54-ամյա Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Silky Intimates ներքնազգեստի հավաքածուի համար: Լուսանկարներում դերասանուհին կրում է ոսկե օղակաձև ականջօղեր։
Daily Mail-ի ընթերցողները քննադատել են Ջենիֆեր Լոպեսին ֆոտոշոփի համար։
«Այս լուսանկարները ֆոտոշոփված են», «Իրական լուսանկարը դրեք այս մեկի կողքին», «Ես կցանկանայի բնօրինակ լուսանկարները տեսնել առանց ռետուշի», «Բայց դա նույնը չէ. սրանք պրոֆեսիոնալ ֆոտոշոփ նկարներ են: Նա նման տեսք չունի, այստեղ շատ ֆոտոշոփ կա։»,- գրել են նրանք մեկնաբանություններում։