Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դուստրը

Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանը և MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգորյանը ծնողներ են դարձել: Ուրախալի լուրը զույգը հայտնել է Ինստագրամում ու արդեն տնից ընտանեկան լուսանկար հրապարակել: Գրում է Bravo.am-ը:

«Բարի գալուստ, մեր թագուհի: Շնորհակալ ենք Աստծուն քեզ համար»,- գրել է երջանիկ հայրիկը: Աղջնակը ծնվել է մայիսի 13-ին, նրան անվանել են Բիայնա:

Չանդիրյանն օրեր առաջ է նշել տարեդարձը. «Խնդրեք՝ կտրվի ձեզ: Ամեն տարի այս օրը պահում էի այս երազանքը՝ հենց այս տեսարանը: Աստված միշտ հավատարիմ է: Շնորհակալ եմ ամեն բանի համար»: