Ոճաբան, դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է բոլիվուդյան աստղերի հետ համագործակցություններով, հունիսի 2-ին որդի է ունեցել: Մարիաննայի և դիջեյ, պրոդյուսեր Irenee S-ի երեխան, որին անվանել են Ֆենիքս Արամ, լույս աշխարհ է եկել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Այս մասին գրում է BRAVO.am-ը:
Ուրախալի նորությամբ կիսվել է երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ նշելով, որ մորաքույր է դարձել:
«Կապի դուրս չէի գալիս, որովհետև երբ ճամփորդում եմ, հեռախոսս դնում եմ մի կողմ ու գտնվում այդ պահի մեջ: Ճիշտ ժամանակին եմ հասցրել գալ Մարաքեշ, քանի որ 2 օր առաջ ծնվեց քույրիկիս տղան՝ Արամը, և ես մորաքույր դարձա: Հզոր ու առողջ տղա է, քույրիկս էլ լավ է զգում իրեն: Ամենահետաքրքիրն այն է, որ Արամը սպասում էր ինձ, եկեք դա չմոռանանք, ասել է. «Մինչև մորաքույրս չգա, չեմ ծնվի»: Այնպես որ, շնորհավորեք մեզ»,- կատակել է Մուկուչյանը:
Նա սթորի բաժնում նաև կիսվել է տեսանյութով, որում Արամը «Burning Man Baby» գրությամբ շապիկով է: Երգչուհին պարզաբանել է, որ փոքրիկը ստեղծվել է 9 ամիս առաջ հենց այս փառատոնի ժամանակ և հիմա արդեն իրենց հետ է:
Աղբյուր՝ BRAVO.am