Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի SKIMS Mens ներքնազգեստի ապրանքանիշի գովազդում: Այս մասին գրում է BRAVO.am-ը:
20-ամյա ֆուտբոլիստը տեսախցիկի առաջ է հայտնվել կիսամերկ ու գնդակով հնարքներ կատարել:
«Ես Ջուդ Բելինգեմն եմ: Բոլորը կրում են SKIMS»,- գովազդային արշավի ժամանակ նշում է ֆուտբոլիստը:
Իսկ ներքնազգեստի ապրանքանիշն այսպես է անդրադարձել համագործակցությանը. «Ջուդ Բելինգեմը՝ SKIMS-ի համար: ԵՎՐՈ-2024-ի նախօրեին Անգլիայի հավաքականի ռեկորդակիր խաղացողը՝ մեր ներքնազգեստով: Ֆուտբոլի լավագույնը հանդիպել է ներքնազգեստների լավագույնի հետ»:
Ավելի վաղ SKIMS Mens-ի գովազդում մասնակցություն է ունեցել նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Աղբյուր՝ BRAVO.am