Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել:
«Երբ երիտասարդ ես, մտածում ես, որ երջանիկ լինելու համար անպայման պետք է ինչ-որ բան անես՝ աշխատանք գտնես, տեղափոխվես այլ քաղաք, մարդկային փոխհարաբերությունների մեջ լինես:
Բայց գալիս է մի պահ, որ հասկանում ես, կարող ես երջանիկ լինել այնտեղ, որտեղ ապրում ու արարում ես: Ես հասկացա, թե որքան կարևոր է ապրել և վայելել ներկան,- գրել է դերասանուհին։