Ամբողջ կյանքում ինձ ասում էին, որ տարիքիցս մեծ եմ երևում. Գոհար Ավետիսյանը տոնել է 40-ամյակը (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը հուլիսի 4-ին տոնել է ծննդյան 40-ամյակը:

Գոհարն Ինստագրամի իր էջում կիսվել է տոնական ռիլ-տեսանյութերով՝ նկարված հատուկ ծննդյան օրվա համար:

«Երբ ամբողջ կյանքում ինձ ասում էին, որ ես տարիքիցս մեծ եմ երևում: Հուսով եմ, որ հեյթերները հիմա խորը շունչ կքաշեն: Դե, եթե չիմանայիք, քանի՞ տարեկան կտայիք ինձ»,- հրապարկված տեսանյութին կից գրել է դիմահարդարը:

Հիշեցնենք նաև, որ Գոհար Ավետիսյանի որդին ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Գասպարի համար դիմահարդարը թեմատիկ գեղեցիկ խնջույք էր կազմակերպել: