Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի որդին նշել է ծննդյան 4-ամյակը (լուսանկարներ)

Դերասանուհի Արփի Գաբրիելյանի և երգիչ Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը, երեկ՝ հուլիսի 4-ին նշել է ծննդյան 4-ամյակը:

Օրվա առթիվ զույգը սոցցանցերի իրենց էջերում կիսվել է համատեղ ընտանեկան ֆոտոշարքով՝ շնորհավորելով որդուն. «Շնորհավոր տարեդարձդ, մեր երջանկություն»:

Նշենք, որ Միհրանն ու Արփին ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին, զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին: