Աշխարհի ամենաուժեղ տղամարդն ու նրա ընտրյալը

Հաֆթոր Բոնրսոնը համարվում է աշխարհի ամենաուժեղ տղամարդը: Իր ֆիզիկական իդեալական տվյալների շնորհիվ նա «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ ու ձեռք բերեց երկրպագուների մի մեծ բանակ:
Հաֆթորն ապրում է սպորտով. նա դեռ մանկուց երազել է նմանվել անհաղթելի սուպերհերոսների. բնատուր տվյալների և անդադար ամրզւոմների շնորհիվ նա կարողացավ իրականացնել իր երազանքը:
«Աշխարհի ամենաուժեղ մարդու» տիտղոսին Հաֆորթն արժանացել է 5 անգամ՝ 2013-2018 թվականներին:
Սակայն Հաֆորթն զարմացնում է ոչ միայն իր առանձնահատուկ ֆիզիկական տվյալներով՝ 216 սմ հասակով, 206 կգ քաշով, այլ նաև կանանց հարցում իր յուրահատուկ ճաշակով: Աշխարհի ամենուժեղ տղամադրու ընտրյալը փոքրամարմին ու նրբագեղ պարուհի է, ում հասակը 150 սմ է, իսկ քաշը՝ 48 կգ:
Սոցիալական կայքերում հետևորդները հեղեղում էին զույգի լուսանկարները քննադատություններով՝ նրան անվանելով անհամապատասխան զույգ:
Սակայն քամահրելով չարախոսներին՝ Հաֆորթը օրեր առաջ օրինականացրել է իր հարաբերությունները նուրբ ու փխրուն գեղեցկուհու հետ և կիսվել է լրագրողների հետ զրույցում, որ երազում է դուստր ունենալու մասին: