Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրների ցանկը ներկայացնում ենք ստորև.
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ
«Ոսկե ծիրան»՝ «Չիրետտայի ավետարանը», Կարոլինե ֆոն դեր Թան
«Արծաթե ծիրան»՝ «Տարօրինակ ուղի», Գուտու Պարենտի
«Հատուկ հիշատակում»՝ «Մենություն», Նինա Պալմադոտտիր
Տարածաշրջանային մրցույթ
«Ոսկե ծիրան»՝ «Մենք ներսում ենք», Ֆարահ Քասեմ
«Արծաթե ծիրան»՝ «Իմ գողացված մոլորակը», Ֆարահնազ Շարիֆի
«Հատուկ հիշատակում»՝ Լինում է, չի լինում, Էմիլի Մկրտչյան
«Fipresci-ի մրցանակ»՝ Լինում է, չի լինում, Էմիլի Մկրտչյան
Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
«Ոսկե ծիրան»՝ «Տուն», Հրանտ Վարժապետյան
«Արծաթե ծիրան»՝ «Արմատ», Աննա Մկրտումյան: