Քեթի Փերին պատրաստ է ամեն ինչի իր նոր ալբոմը գովազդելու համար։ Երգչուհին ներկայացել է Բարսելոնայում կազմակերպված երեկույթին և շոու ցուցադրել:
Քեթին ներկաներին խմիչք է հյուրասիրել ու պարել թափանցիկ զգեստով։ Երկրպագուները նրան բառացիորեն գրկած են պահել: Ինչ-որ պահի երգչուհին այնքան է հուզվել, որ կրքոտ համբուրել է պատահական տղամարդու։ Լուսանկարներ և տեսանյութեր հայտնվել են երգչուհու էջում, սակայն ավելի ուշ անհետացել են։
Կարելի է միայն կռահել, թե արդյոք երգչուհու սիրելին՝ Օռլանդո Բլումը գնահատել է ալբոմի նման կծու PR արշավը։ Նա չի մեկնաբանել երեկույթում Քեթիի պահվածքը։ Նրանք վերջերս հանգստյան օրերն անցկացրել էին ծովափին և երկրպագուներին ուրախացրել միասին ռոմանտիկ կադրերով։