31-ամյա երգչուհին մասնակցել է Gucci-ի ամառային երեկույթին՝ օծանելիքի շնորհանդեսի կապակցությամբ, որի դեմքն է դարձել։ Դրա համար Մայլի Սայրուսը նկարահանվել է համարձակ կերպարում։ Նա իր անձնական միկրոբլոգում կիսվել է անկեղծ լուսանկարներով։
Աստղը կեցվածք է ընդունել սև թափանցիկ ներքնազգեստի հավաքածուով, որը զարդարված էր ժանյակով։ Նա իր տեսքը համալրել է հսկայական ոսկե վզնոցով: Երգչուհին բաց է թողել մազերը և համարձակ դիմահարդարվել։
Ի դեպ, այս տարվա փետրվարին Մայլի Սայրուսը ներկա է գտնվել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը արտիստը ներկայացել է բաց զգեստով՝ Maison Margiela-ից ոսկե ցանցից պատրաստված թափանցիկ մինի զգեստ։