Երեկ Բոհեմ թատրոնում դերասան Ռաֆայել Երանոսյանն իր թվով 3-րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»-ը խաղում էր հենց ծննդյան տարեդարձի օրը:
Ներկայացումից անմիջապես հետո բեմում անսպասելի հնչեց երաժշտությունն ու հայտնվեցին «Յուպի Ժիրաֆ»-ն ու դերասանի մտերիմ ընկերները՝ Վահան Թովմասյանը, Դիանա Շատվերյանը, Գոռ Մարգարյանը, Արմեն Վարդանյանը և այլք:
Իսկ «Ժիրաֆ»-ի միջից անակնկալ կերպով հայտնվեց երգիչ Արամ MP3-ն: Ու հենց բեմում Ռաֆայել Երանոսյանը փչեց 43-ամյակի տորթի մոմերը:
Աղբյուր` Tert.am