Լրագրող, հաղորդավարուհի և դերասանուհի Արուս Տգրանյանն այս շրջանում իր հանգիստն է վայելում ամուսնու՝ Հարութ Աբրահամյանի և փոքրիկ դստեր հետ։ Զույգը հանգիստն անցկացնում է Պորտուգալիայում:
Հեռուստահաղորդավարուհին սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել հետաքրքիր հանգստից։
«Շնորհակալություն Պորտուգալիային այս մեծ սիրո համար»,- լուսանկարները մեկնաբանել է Արուս Տիգրանյանը:
Հավելենք, որ Արուսն ու Հարութն ամուսնացել են 2020 թվականի սեպտեմբերի 19-ին։ Զույգը մեկ դուստր ունի, որը լույս աշխարհ է եկել 2023 թվականին: