«Գնում ենք Գեղարքունիքի մարզ, սահմանին ապրող 1200 երեխայի ուրախացնելու». Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Միացեք մեզ գրենական պիտույքներով, կոշիկներով, գրքերով, քաղցրավենիքով: Գումար չենք հավաքել, չենք էլ հավաքելու»:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Անաիսը նշել էր, որ Քաղաքապետարանի հատկացրած տարածքից հեռացնելուց հետո գտել է նոր տարածք, որտեղ այժմ շարունակում է իր գործունեությունը:

«Տարածքը Զեյթունում է՝ Ուլնեցի 3-րդ փակուղի 4/2 հասցեում, որտեղ ներկա պահին հավաքում ենք մանկական կոշիկներ, գրենական պիտույքներ: Դա շատ անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերում ապրող մայրիկների հոգսը թեթևացնելու համար, որովհետև, իրականում շատ ծանր վիճակում են»,- պատմել էր Անաիսը: