Իվետա Մուկուչյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով և հետևորդների հաճոյախոսություններով լի մեկնաբանություններ ունի սոցցանցային իր էջերում: Այս մասին գրում է BRAVO.am:
Ամառը բավական բուռն է անցնում երգչուհու համար. նա համատեղում է հանգիստն ու ելույթները, իսկ նախորդ ամիս Մուկուչյանների ընտանիքում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որով ևս կիսվել էր երկրպագուների հետ ու պատմել, որ մորաքույր է դարձել:
Ոճաբան, դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է բոլիվուդյան աստղերի հետ համագործակցություններով, որդի է ունեցել: Ֆենիքս Արամը լույս աշխարհ է եկել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: