Երեկ սարսափելի վթար է տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ 20-ամյա Պաքսը էլեկտրական հեծանիվ վարելիս բախվել է մեքենայի։
Պարզվել է, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին վթարի պահին պաշտպանիչ գլխարկ չի կրել։ Պաքս Ջոլի-Փիթն անմիջապես հոսպիտալացվել է ազդրի և գլխի վնասվածքներով։
Բժիշկներն ասում են, որ նա գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն որոշ մտահոգություններ կան ուղեղի թեթև արյունահոսության հետ կապված: Այժմ տղան գտնվում է մասնագետների հսկողության տակ, բայց շատ շուտով նա կկարողանա տուն գնալ։ Մեքենայի վարորդը դեպքի վայրից չի փախել և առաջին բուժօգնություն է ցուցաբերել Պաքսին մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։
Հիշեցնենք, որ Պաքսը Ջոլիի և Փիթի երեք որդեգրված երեխաներից մեկն է (նախկին ամուսինները նաև երեք կենսաբանական երեխաներ ունեն)։