«60 տարեկան, բայց դեռ սրտեր կոտրող». Բրեդ Փիթը տեսանյութ է հրապարակել

Հոլիվուդյան հայտնի դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «60 տարեկան, բայց դեռ սրտեր կոտրող»:

Բրեդ Փիթը «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Գրում է Tert.am-ը:

Մինչ Փիթին սկսեցին դերեր առաջարկել, նա աշխատում էր որպես վարորդ կահույքի սրահում: Այս ամենին զուգահեռ նա այցելում էր դերասանական վարպետության դասընթացների։ Լուրջ դերասանական կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին խաղալ «Դալլաս» հեռուստասերիալում։ Այդ դերից հետո նրան սկսեցին առաջարկել դերեր այլ ֆիլմերում և հեռուստասերիալներում։