ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի փորձեք ամեն ինչ ու միանգամից անել, հակառակ դեպքում շտապողականությունն ու նյարդային վիճակը կխանգարեն ձեզ: Ծրագիր կազմեք ու մի առաջադրանքից մյուսին անցեք: Այդպես դուք ամեն ինչ կհասցնեք, չեք սխալվի և ոչինչ բաց չեք թողնի: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Համառությունն ու համբերատարությունը կօգնեն հասնել ուզածին: Համարձակ օգնության հարցով դիմեք այլ մարդկանց, նրանք հաճույքով կաջակցեն ձեզ:
Տեղի ունեցողին ուշադիր եղեք: Շատ Խոյերի հետ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք հին խնդրի լուծման բանալին կտան, կամ էլ կօգնեն սովորական բաներն այլ լույսի ներքո տեսնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեր դրական տրամադրվածությունն ու ոգևորվածությունը կօգնեն ցանկացած մարտահրավեր հաղթահարել: Ստիպված եք լինելու անսովոր առաջադրանքներ լուծել, ինչը առաջին անգամից չի ստացվի: Բայց դա ձեր ոգևորվածությունը չի մարի, չի ստիպի նահանջել: Ձեզ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:
Շատ Ցուլեր հակված կլինեն վիճելու, այդ թվում՝ աննշան առիթներով: Խուսափեք դատարկ զրույցներից, որոնք միայն կխլեն ձեր ժամանակը: Սեփական ճշմարտացիությունը լավ է գործերով ու արդյունքներով ապացուցեք: Դա ամենահամոզիչ փաստարկը կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ մոտ հեշտությամբ կստացվի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելը: Կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ սովորաբար վիճել եք և ոչ մի կերպ չեք կարողացել համաձայնության հասնլ: Լավ կանցնեն կարևոր հանդիպումներն ու լուրջ գործնական հարցերի քննարկումը: Լսեք ընկերների և փորձառու համախոհների կարծիքը: Նրանց գաղափարները պիտանի կլինեն:
Երկվորյակների մեծ մասը դժվարությամբ բավարար ուշադրություն կդարձնեն մանրուքներին: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել շրջապատողներին, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր գործերի մի մասը, կամ էլ կօգնեն հայտնաբերել սխալներն ու բացթողումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կենտրոնացեք առօրյա, լավ ծանոթ գործերի վրա: Նոր ու բարդ բանին այսօր անցնելը դժվար է լինելու: Ցանկալին արդյունքին հասնել էլ հազիվ թե ստացվի: Իսկ ահա օրվա առաջադրանքները Խեցգետինների մեծ մասը առանց լուրջ խնդիրների կլուծի:
Ձեզ հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու անսովոր մարդկանց հետ: Դուք կբախվեք անսովոր տեսակետի և կյանքի հանդեպ այլ հայացքների: Շփումները կարող են ձեզ նոր գաղափարներ տալ: Հավանական է ռոմանտիկ պատմության կամ երկարաժամկետ համագործակցության սկիզբ: Ամեն ինչ կախված կլինի ձեր ընտրությունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պայմանները ձեր օգտին կդասավորվեն: Կհաջողվի ավարտել բարդ առաջադրանքները, որոնցով արդեն երկար ժամանակ է զբաղվում եք: Կարիերայի զարգացման մասին մտածող Առյուծների առաջ հաջող հնարավորություններ կբացվեն: Կկարողանաք ուղղել հին սխալներն ու կարգավորել հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ կոնֆլիկտների մեջ շատ եք մտել:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Հույզերը հաղթահարելն ամեն անգամ հեշտ չի լինի: Սիրելիի կամ հին ընկերոջ աջակցությունը տեղին կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ամենահամարձակ ծրագրերի իրագործումը ձեր ուժերի սահմաններում կլինի: Կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Պայմանները հաջող կլինեն: Կարևորը ժամանակը չկորցնելն ու հնարավորինս ակտիվ գործելն է: Գործընկերների, կոլեգաների հետ կիսվեք ձեր գաղափարներով: Շրջապատողները կօգնեն իրագործել ձեր մտահղացումները:
Օրվա երկրորդ կեսին Կույսերի մեծ մասը հուզվելու են: Ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա: Բայց լուրջ հետևանքներից կարող եք չվախենալ: Ամեն ինչ պետք եղածի նման կդասավորվի, միայն թե մի փոքր ուշ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ կամ ում հետ պիտի պայմանավորվեք: Դուք հմայիչ, խորաթափանց ու նրբանկատ կլինեք: Կհաջողվի հեշտությամբ հասկանալ ուրիշներին ու ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Որոշ գործնական հարաբերություններ, որոնք այսօր կսկսվեն, ժամանակի ընթացքում ընկերական կդառնան:
Օրվա երկրորդ կեսին պիտի գլուխ հանեք այն գործերից, որոնց համար ժամանակ չէր մնում: Ավարտեք սկսածը, կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Եթե ուզում եք նկատելի հաջողությունների հասնել, պիտի արագ գործեք: Դուք կկարողանաք մյուսներից վաղ պիտանի ինֆորմացիա ստանալ, և դա շատ պետք կգա ձեր ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Ստիպված եք լինելու արագ հարմարվել իրավիճակին և ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց կարգապահ լինելը կօգնի ցանկացած իրավիճակից ելք գտնել:
Մտերիմներից մեկին պիտի օգնեք: Մի մերժեք նրանց, իրադարձություններն այնպես կզարգանան, որ մտերիմներին հատկացնելու ժամանակ կգտնեք: Հավանական է պատահական ծանոթությունը մարդկանց հետ, որոնք ապագայում օգտակար կլինեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք կկարողանաք ձեր գաղափարները ավելի արագ կյանքի կոչել, քան ակնկալում էիք: Իրադարձությունները ձեզ համար շահեկան ձևով կզարգանան, կկարողանաք հաջող ու շահութաբեր գործարքներ կնքել: Մանրուքներին ձեր ուշադրությունն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունը կօգնեն գլուխ հանել բարդ առաջադրանքներից ու ժամանակը զուր չվատնել:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հարազատների հետ շփվելու համար: Կարող եք ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել, նույնիսկ եթե դրա համար առիթ չկա: Ռոմանտիկ ժամադրության գնացող Աղեղնավորներին վառ տպավորություններ են սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Աշխատեք վերահսկել ձեզ, պահպանել ինքնատիրապետումը: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ: Եթե կարողանաք հանգիստ բացատրել ձեր տեսակետն ու պարզաբանել կարևոր մանրուքները, ապա կհաջողվի խուսափել լուրջ վեճերից:
Շատ Այծեղջյուրներ հաջողությամբ կավարտեն հին գործերը, որոնցից գլուխ հանել ոչ մի կերպ չէր ստացվում: Ֆինանսական տեսանկյունից օրը հաջող կլինի: Կարող եք դրամական մուտքեր սպասել անսովոր աղբյուրներից, կամ էլ ձեզ կվերադարձնեն հին պարտքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Համբերությամբ զինվեք: Ամեն ինչ առաջին անգամից չի ստացվելու: Ստիպված եք լինելու ժամանակ հատկացնել սխալների ուղղմանը: Բացի այդ, որոշ իրադարձություններ սպասվածի նման չեն զարգանա: Շատ գործերում հավանական են ձգձգումներ օբյեկտիվ պատճառներով: Բայց ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի, այնպես որ մի շտապեք վշտանալ:
Արժե երեկոն ակտիվ անցկացնեք: Եթե ձեզ ինչ-որ տեղ հրավիրեն, մի մերժեք: Դուք կշեղվեք հոգսերից: Հավանական են անսովոր ու հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են երկարատև ընկերության սկիզբ դառնալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կլինի: Լսեք ինտուիցիային, որը ճիշտ ուղի կհուշի: Թանկարժեք ու խոշոր գնումները հաջող կլինեն, ուրախություն կպարգևեն:
Որոշ Ձկների ինչ-որ տեղ կհրավիրեն հին ծանոթները: Եթե ընդունեք նրանց առաջարկը, ապա չեք զղջա: Երեկոն հարմար կլինի մտերիմ ընկերների հետ շփվելու համար: Ռոմանտիկ ժամադրությունն էլ հրաշալի կանցնի ու երկար ժամանակ կմնա հուշերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: