«Ես սիրում եմ քեզ գրեթե այնքան, որքան դու սիրում ես քեզ». Առնոլդ Շվարցենեգերի որդու շնորհավորանքը հոր տարեդարձի առթիվ

Շվարցենեգերը նշել է ծննդյան տարեդարձը։ Նա դարձավ 77 տարեկան։ Դերասանի որդին՝ Պատրիկը զվարճալի և հուզիչ կերպով է շնորհավորել հորը: 

Դերասանի որդին լուսանկար է հրապարակել նրա հետ։ Կադրում յոթամյա Պատրիկն Առնոլդի հետ զվարճալի կեցվածք է ընդունել։ Նրանք ուրախ տեսք ունեն և ժպտում են։ «Ես քեզ սիրում եմ գրեթե նույնքան, որքան դու սիրում ես քեզ»,- հումորով նշել է երիտասարդը։

Տերմինատորի դերը մարմնավորող դերասանը բազմազավակ հայր է։ Առնոլդը և նրա նախկին կինը՝ լրագրող Մարիա Շրայվերն ունեն չորս երեխա՝ 34-ամյա Քեթրինը, 32-ամյա Քրիստինան, 30-ամյա Պատրիկը և 26-ամյա Քրիստոֆերը: Դերասանը նաև ապօրինի որդի ունի՝ Ջոզեֆը, որը 26 տարեկան է։

Շրայվերն ու Շվարցենեգերն ամուսնացել են 1986 թվականին: Նրանք բաժանվել են 2011 թվականին, իսկ 2021 թվականին ամուսնալուծության հայց են ներկայացրել։ Նրանց սիրո պատմությունը մթագնել է կինոաստղի արտաամուսնական կապը տնային տնտեսուհի Միլդրեդ Բաենայի հետ, որը դերասանից որդի է ունեցել:  

Առնոլդը խոստովանել է, որ դաժան է վարվել կնոջ նկատմամբ և ցավ պատճառել իր ընտանիքին։ Այժմ նախկին ամուսինները ջերմ շփվում են ու միասին հանդիպում երեխաների հետ։