Ֆուտբոլիստ Լամին Յամալը նոր ընկերուհի ունի․ նա հայ է

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը բաժանությունից դեռևս շատ չանցած արդեն ունի նոր ընկերուհի, հայտնում է tribuna.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա խաղացողի նոր ընկերուհին հայազգի մոդել Ալիսա Պետրոսյանն է, որն այժմ բնակվում է Բարսելոնայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացին բաժանվել է նախկին ընկերուհուց՝ Ալեքս Պադիլիյայից դավաճանության պատճառով։

Աղբյուր՝ Armsport.am