Քարդի Բին երրորդ անգամ մայր կդառնա

Cardi B-ն երեխայի է սպասում. երգչուհին ուրախալի լուրով կիսվել է Instagram սոցիալական ցանցում.

«Յուրաքանչյուր ավարտի հետ գալիս է նոր սկիզբ: <…> Դու ինձ հիշեցրիր, որ ես կարող եմ ամեն ինչ ունենալ: Դու ինձ հիշեցրիր, որ ես երբեք չպետք է ընտրություն կատարեմ կյանքի, սիրո և իմ կրքի միջև: Ես քեզ շատ եմ սիրում և չեմ կարող սպասել, որ դու տեսնես, թե ինչի ես օգնել ինձ հասնել և դրդել ինձ անել: Շատ ավելի հեշտ է ընդունել կյանքի շրջադարձերը, բայց դու, քո եղբայրը և քո քույրը ցույց տվեցիք ինձ, թե ինչու արժե անցնել դրա միջով»:- գրել է աստղն Ինստագրամ սոցցանցում՝ հրապարակելով կլորացած փորով լուսանկար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ Քարդի Բին ամուսնալուծության հայց է ներկայացրել ռեփեր Օֆսեթից, ում հետ նա մեծացնում է դստերը և որդուն։ Ըստ երևույթին, նա խոսում է այս ավարտի մասին: