Շերոն Սթոունը արձակուրդից վերադարձել է աչքի կապտուկով

Շերոն Սթոունը վախեցրել է երկրպագուներին իր արձակուրդի լուսանկարով։ Նոր լողազգեստը ցուցադրելու կամ ծովափնյա հանգստի հաճույքների մասին խոսելու փոխարեն դերասանուհին ցուցադրել է կապտած աչքը։ Դերասանուհին գրառումը հրապարակել է Թուրքիայից։ Թե ինչպես է «Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը հայտնվել նման իրավիճակում՝ նա չի մանրամասնել։ 

Դերասանուհու երկրպագուները մտահոգություն են հայտնել Շերոն Սթոունի վիճակի վերաբերյալ և մաղթել նրան շուտափույթ ապաքինում։ 

Դերասանուհին ամառն անցկացնում է անընդհատ ճանապարհորդելով։ Նա այցելում է տարբեր երկրներ և պատրաստակամորեն կիսվում իր տպավորություններով։