ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք արագ ու հստակ միտք կունենաք: Ուստի ձեր բոլոր գաղափարները միանգամից աջակցություն կգտնեն շրջապատողների մոտ: Համբերությամբ զինվեք, շուտով մյուսները կընդունեն ձեր ճշմարտացիությունը և կմասնակցեն ձեր նույնիսկ ամենահամարձակ ծրագրերի իրագործմանը: Որոշ Խոյերի ծանոթություն է սպասվում, որը երկարատև ընկերական հարաբերությունների կամ գործնական համագործակցության սկիզբ կդնի:
Օրվա երկրորդ կեսին կենտրոնացեք ֆինանսների հետ կապված հարցերի լուծման վրա: Խնայելու եղանակներ կգտնեք: Բացի այդ, հավանական է վերադարձնեն հին պարտքը կամ չնախատեսված հոնորար ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Համարձակ անցեք բարդ ու պատասխանատու առաջադրանքներին: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից ու հաջողության կհասնեք: Հաջող կանցնեն բանակցությունները: Հարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեզ դրսևորելու և աջակցություն ստանալու համար: Ձեր հեղինակությունը շրջապատողների աչքին նշանակալիորեն կաճի:
Օրվա երկրորդ կեսին պիտի ժամանակ հատկացնեք ընտանեկան հոգսերին: Չի բացառվում դրանք ձեզ ստիպեն փոխել երեկոյի ծրագրերը: Բայց չարժե վշտանալ, քանի որ ձեր մասնակցությունը ոչ միայն կուրախացնի մտերիմներին, այլև ձեզ մեծ բերկրանք կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր գործերը մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի, ուստի չարժե ժամանակը զուր վատնել: Լավ կստացվի շրջապատողների հետ կապեր հաստատելը: Շատ Երկվորյակներ կկարողանան իրենց կողմը գրավել հին թշնամիներին ու նրանց համախոհ դարձնել:
Օրվա երկրորդ կեսին ծանրաբեռնվածությունը կարելի կլինի նվազեցնել: Կստացվի շեղվել հոգսերից ու հաճելի բանով զբաղվել: Երեկոն հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Ռոմանտիկ ժամադրությունն էլ վառ տպավորություններ կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին դժվարությամբ կստիպեք ձեզ անցնել անհրաժեշտ խնդիրների լուծմանը: Սակայն արժե կամքի ուժ գործադրել, ավարտել սկսածն ու գլուխ հանել միապաղաղ գործերից, նույնիսկ եթե դրանք ձանձրացնում են ձեզ: Այդպես կխուսափեք սխալներից ու կհասցնեք ավելին, քան կարող էիք:
Շփումները բարենպաստ կլինեն: Կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, խուսափել կոնֆլիկտներից ու հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել: Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Նոր հանդիպումը կարող է կարևոր ու երկարատև գործնական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հագեցած, բայց հետաքրքիր կանցնի: Ստիպված եք լինելու շատ արագ գործել, մտորումների և կասկածների համար ժամանակ չի մնա: Իրադարձությունները ձեզ համար բարենպաստ ձևով կզարգանան: Կհաջողվի պիտանի բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Որոշ Առյուծներ հին թշնամիներին հաղթելու հնարավորություն կունենան:
Երեկոյան աշխատեք ժամանակ անցկացնել ամենամտերիմների հետ: Դուք կվերականգնեք ուժերը, կզրուցեք կարևորի մասին ու մեծ հաճույք կստանաք: Հավանական են հաճելի անակնկալներ սիրելիից կամ հին ընկերոջից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Պատրաստվեք ինչպես հարկն է աշխատելուն: Ձեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ կստացվի: Նույնիսկ անծանոթ առաջադրանքները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Համարձակ արտահայտեք ձեր գաղափարները, դրանք հավանության ու համընդհանուր աջակցության կհանդիպեն: Ղեկավարությունը, կոլեգաներն ու գործընկերները ձեր կողմից կլինեն:
Շատ Կույսեր մեկանգամյա դրամական մուտք կունենան: Չարժե չմտածված ծախսեր անել: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, իսկ ահա խոշոր բան արժե ձեռք բերել միայն այն դեպքում, եթե դա վաղուց էիք ծրագրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շրջապատողների հետ կիսվեք ձեր գաղափարներով: Ձեզ կհասկանան ու հաճույքով կաջակցեն: Կկարողանաք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր երբեք չեն ձգտել ձեզ օգնել: Հաջող օր է մասնագիտական միջոցառումների մասնակցելու համար: Դուք կկարողանաք նոր ծանոթություններ հաստատել, որոնք շատ օգտակար կլինեն:
Հետևեք ֆինանսներին ու առողջ բանականությանն ապավինեք: Առավոտյան չեն բացառվում չծրագրված ծախսերը, որոնցից խուսափելը բավական բարդ կլինի: Փոխարենը հետո հավանական են անսպասելի դրամական մուտքեր, պարտքերի վերադարձ կամ արժեքավոր նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա համար լուրջ ու պատասխանատու առաջադրանքներ մի ծրագրեք: Օրը հանգիստ կանցնի, խոշոր իրադարձություններ սպասել չարժե, ավելի կարևոր կլինի ուժերը վերականգնելն ու լիցքաթափվելը: Եթե գործերը հետաձգելու կամ դրանք հուսալի համախոհներին հանձնարարելու հնարավորություն կա, ապա այդպես էլ արժե վարվել: Օգնականներ անպայման կգտնվեն:
Ուղևորությունների մեկնող Կարիճները կարող են ոչ մի բանի համար չանհանգստանալ: Ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ սպոնտան ճամփորդությունները հաջող կանցնեն ու դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ մոտ լավ կստացվի անսովոր ու հնարամտություն պահանջող առաջադրանքները լուծելը: Ձեր ստեղծագործ ունակությունները ամբողջությամբ կբացահայտվեն ու ամենաշահեկան ձևերով կդրսևորվեն: Կհաջողվի ամրապնդել հեղինակությունը կոլեգաների և ղեկավարության մոտ: Որոշ մարդիկ կուզենան մտերմանալ ձեզ հետ, բայց ինքներդ որոշեք՝ արդյոք ուզում եք ընդառաջ գնալ նրանց:
Ընտանիքում հաճելի պահեր են սպասվելու: Մտերիմների հետ զրուցելիս կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Եթե բոլոր հարազատների համար տոն կազմակերպելու առիթ լինի, անպայման օգտվեք դրանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք կբախվեք բարդ ու անսովոր առաջադրանքների: Բայց դուք դրանցից բավական արագ գլուխ կհանեք: Ձեզ կօգնեն վաղուց ձեռք բերած գիտելիքները, մնում է միայն հիշեք դրանց մասին: Դժվարությունների դեպքում օգնության հարցով դիմեք հին ծանոթներին ու փորձառու կոլեգաներին: Նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:
Լավ կանցնեն գործնական շփումները, նույնիսկ նրանց հետ, ում հասկանալն առաջ դժվար է եղել: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն կոլեգաների հետ, որոնց հետ նախկինում կոնֆլիկտների մեջ էիք: Ընտանիքում հնարավոր է բախվեք թյուրըմբռնման ու տհաճությունների: Եթե կարողանաք վերահսկել ձեզ, ապա հեշտությամբ կհարթեք սուր անկյունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Վերահսկեք ձեզ ու մանրուքները սրտին մոտ մի ընդունեք: Այդպես օրվա բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դուք կկարողանաք գլուխ հանել նոր ու անծանոթ առաջադրանքներից, ընդ որում՝ ոչ մի սխալ չեք գործի: Մի շտապեք, քայլ առ քայլ առաջ շարժվեք, և արդյունքը կգերազանցի բոլոր ակնկալիքները: Շրջապատողներին ձեր հաջողությունները կտպավորեն:
Մտերիմների հետ շփվելիս համբերությամբ զինվեք: Նրանք ամեն անգամ հասկացողություն, պատասխանատվություն ու կշռադատված մոտեցում չեն ցուցաբերի: Թեթև վերաբերվեք սխալներին ու բացթողումներին, դրանք լուրջ տհաճությունների չեն հանգեցնի, իսկ ձեր հարաբերությունները կհաջողվի պահպանել ու ամրապնդել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Չարժե լսել ուրիշների խորհուրդները: Մարդիկ կարող են մոլորության մեջ լինել ու սխալ գնահատել իրավիճակը: Ձեր սեփական գիտելիքները, հիշողությունն ու փորձը ճիշտ որոշում կհուշեն: Ծայրահեղ դեպքում լավ է դիմեք ձեր ինտուիցիային, որը հուսախաբ չի անի: Հիշեք ձեր հետաքրքրությունների մասին, այդպես կկարողանաք հասնել դրված նպատակներին:
Հաջող կանցնեն գործնական կամ կրթության նպատակով ուղևորությունները: Լավ գլուխ կհանեք կարևոր փաստաթղթերից: Բարենպաստ կանցնի պետական կառույցներին դիմելը: Սիրահարված Ձկներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: