«8 տարի դու ամեն վայրկյան իմ մտքում ու սրտում ես». Մենչը շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը

Դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը ինստագրամյան էջում հոր հետ լուսանկար է տեղադրել և կից գրառում արել.

«Պապա ջան, երկնային ծնունդդ շնորհավոր: 8 տարի դու ֆիզիկապես մեր կողքին չես, բայց 8 տարի դու ամեն վայրկյան իմ մտքում ես ու իմ սրտում ես։ Չհասցրեցիր լիարժեք վայելել թոռներիդ, իրանք էլ քեզ։ Աշոտը շատ ա նման քեզ, էն տարիները, որ անցկացրեցիր իրա հետ մեծ հետք ա թողել իր մեջ։ Երազում եմ, որ մեծանա, դառնա քո պես սիրված բոլորի կողմից։ Սիրում եմ քեզ շատ, ահավոր շատ։ Մենք բոլորս քեզ շատ կարոտում ենք պապ ջան»,- գրել է Մենչը: