Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն զբոսանավի վրա ժամանակ է անցկացրել իր երիտասարդ սիրեցյալի՝ Վիտորիա Սերետիի և լավագույն ընկերոջ՝ դերասան Թոբի Մագուայրի հետ, հայտնում է Daily Mail պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 49-ամյա Լեոն գրկել է իր 26-ամյա ընկերուհուն և արևայրուք ընդունել։
Հիշեցնենք, որ ԴիԿապրիոն հանդիպում է դիզայներ Ֆրանչեսկա Լազարիի դստեր հետ։ Նա երկար ժամանակ հաջողությամբ աշխատում է որպես մոդել՝ արդեն համագործակցելով այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Alexander McQueen-ը և Versace-ն։
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են սկսվել դերասանի հարաբերությունները երիտասարդ գեղեցկուհու հետ, սակայն դրանք առաջին անգամ նկատվել են 2023 թվականին Կաննի կինոփառատոնում «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմի պրեմիերային։ Հետո նրանք դադարեցին թաքնվել ու արդեն ձեռք բռնած հայտնվել հասարակական վայրերում։ Երկրպագուներն իրենց առաջին համբույրները նկատել են Հելոուինի երեկույթի ժամանակ, իսկ ավելի ուշ նրանք միասին են հայտնվել նաև Լեոնարդոյի ծննդյան խնջույքին։