ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ոչ մի դժվարություն ձեզ չի ստիպի տատանվել: Դուք ցանկացած մարտահրավեր կհաղթահարեք ու կհասնեք ցանկալի արդյունքին: Նույնիսկ բարդ առաջադրանքները ձեր ուժերի սահմաններում կլինեն: Դուք հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, նրանց ճիշտ մոտեցում կցուցաբերեք ու այնպիսի որոշումներ կընդունեք, որոնք բոլոր կողմերին ձեռնտու կլինեն:
Հաջող օր է ցանկացած, այդ թվում՝ խոշոր ու թանկարժեք գնումների համար: Նոր ծանոթություններով հետաքրքրված Խոյերը լավ կլինի խանութներով շրջեն, քանի որ հավանական է այդտեղ հետաքրքիր մեկին հանդիպեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Որոշ իրավիճակներ ձեզ շփոթության մեջ կգցեն: Դժվարությամբ կհասկանաք՝ ինչպես վարվել: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք փորձառու ծանոթների հետ, որոնք ձեզ լավ են հասկանում: Հնարավոր է ձեզ ճիշտ ուղին չհուշեն, բայց նրանց հետ շփումները խելամիտ մտքեր կտան ձեզ: Դրանից հետո ինքներդ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:
Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Աստիճանաբար բոլոր խնդիրները կլուծեք: Որոշ Ցուլերի անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են սպասելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հենց առավոտվանից անսովոր գաղափարներ կունենաք: Բայց մի շտապեք անհապաղ կյանքի կոչել դրանք: Նախ լավ մածեք, փորձեք գործողությունների ծրագիր կազմել ու համոզվեք, որ ձեր նպատակները հասանելի են: Ինչ-որ բան պիտի վերամշակեք: Վատ մի զգացեք աջակցության հարցով դիմել ուրիշներին, ձեր ոգևորությունը նրանց կոգեշնչի:
Օրվա երկրորդ կեսին հաճույք կպատճառեն շփումները: Հին ընկերներին հանդիպելու առիթ կստեղծվի: Ռոմանտիկ ժամադրության գնացող Երկվորյակներին անմոռանալի երեկո է սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ջանասիրաբար պիտի աշխատեք: Ընդ որում՝ ձեր անձնական գործերից բավական արագ գլուխ կհանեք, ուրիշների խնդիրներն էլ անտարբեր չեն թողնի ձեզ: Աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել: Օգնեք այնտեղ, որտեղ դա իսկապես հնարավոր է, բայց մի փորձեք կարելիից ավելին անել: Եվ թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունը:
Խեցգետինների մեծ մասը հաջողակ կլինեն ֆինանսական գործերում: Գործարքները շահեկան կլինեն, ներդրումներն էլ լավ շահույթ կբերեն: Կարիերայի և ֆինանսական աճի հեռանկարներ կերևան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կարևոր հարցերը չարժե քննարկել ոչ աշխատավայրում, ոչ էլ ընտանիքի անդամների հետ: Պայմանավորվելը, ճիշտ բառերն ընտրելը, շրջապատողներին ձեր ճշմարտացիությունը ապացուցելը դժվար կլինի: Զրուցակցին հասկանալն էլ հեշտ չի լինի: Զուր անցկացրած ժամանակը ձեզ կտխրեցնի ու կնյարդայնացնի:
Միաժամանակ լավ կանցնեն ոչ ֆորմալ ու աշխարհիկ շփումները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ժամանցային միջոցառումներին: Հեշտությամբ ձեր կողմը կգրավեք նոր ծանոթներին: Նրանցից ոմանք ապագայում օգտակար կլինեն ձեր գործերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ձեզ մոտ լավ կստացվի աշխատանքի մեծ ծավալից գլուխ հանելը: Ոչ մի բարդ առաջադրանք ձեզ փակուղու առաջ չի կանգնեցնի: Դուք նույնիսկ անսովոր իրավիճակներում ճիշտ լուծում կգտնեք: Անկախ նրանից՝ ինքնուրույն կգործեք, թե կփորձեք գործին ներգրավել համախոհներին, հաջողությունը չի ուշանա:
Շատ Կույսեր փոփոխությունների ցանկություն կունենան: Հնարավոր է ուզենաք հրաժարվել ձեր սովորույթներից կամ անսովոր բան փորձել: Դա կարող է ավելի լավ կյանք սկսելու առաջին քայլը լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ձեզ հաջող ու հագեցած օր է սպասում: Հավանական է լավ լուրեր ստանաք, որոնք կապված կլինեն աշխատանքի հետ: Բիզնեսով զբաղված Կշեռքները կկարողանան շահավետ գործարքներ կնքել ու հուսալի գործընկերներ գտնել: Աշխատանքի փնտրտուքով զբաղվածները հարցազրույցի ժամանակ հրաշալի տպավորություն կթողնեն: Օրը հատկապես բարենպաստ կլինի ստեղծագործ մասնագիտություններ ունեցողների համար:
Որոշ իրավիճակներ ոչ ստանդարտ մոտեցում են պահանջելու: Հաջող կանցնեն կոլեգաների և ղեկավարության հետ շփումները: Երեկոն լավ է մտերիմների հետ հաճելի զրույցներին նվիրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի, դուք սպասվածից շատ բան կհասցնեք: Լավ պահ է կարգուկանոն հաստատելու, գործած սխալներն ուղղելու և անավարտ առաջադրանքները լուծելու համար: Մի շտապեք, հանգիստ տեմպով աշխատեք, և ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Համարձակ կոլեգաներին ներգրավեք ձեր գործերում, նրանք հաճույքով կմիանան ձեզ:
Օրվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի: Երեկոյան ընկերները կամ հարազատները հյուր կկանչեն: Համաձայնեք ու չեք զղջա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն անհանգիստ կսկսվի: Հավանական են փոքրիկ սխալներ, իրադարձությունների անհաջող ընթացք ու չնախատեսված դժվարություններ: Բայց դուք կաշխատեք հանգստություն պահպանել, խուճապի չեք մատնվի, կանեք ձեր ուժերի սահմաններում եղածը: Շատ շուտով իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել:
Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ ձեր կողմը կգրավեք շրջապատողներին: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր ի սկզբանե տրամադրված չէին համագործակցելու: Սիրելիի հետ անկեղծ զրույցը նույնպես լավ գաղափար կլինի, դուք կկարողանաք ավելի լավ հասկանալ միմյանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շատ ծրագրեր պիտի ոտքի վրա վերանայեք: Բայց մի վշտացեք: Դուք կկարողանաք հարմարվել ստեղծված իրավիճակին ու նրանից առավելագույն օգուտ քաղել: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն այսօր կարող է կարևոր լինել:
Որոշ Այծեղջյուրներ պիտի մի շարք խնդիրներ միաժամանակ լուծեն: Հավանական է ստիպված լինեք մտերիմներից մեկին կամ ընկերներին օգնել: Դուք մի փոքր կհոգնեք, բայց ամեն ինչից պարզապես փայլուն գլուխ կհանեք: Երեկոյան հանգստանալու և ուժեր հավաքելու հնարավորություն կընձեռվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու, բայց դրան պետք է ձգտել: Դուք ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք, կվշտանաք դատարկ բաների պատճառով ու մեծ նշանակություն կտաք մանրուքներին: Դժվար կլինի սկսածը ավարտելը, պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք բոլոր դեպքերում վերահսկել ձեզ, շուտով ամեն ինչ կկարգավորվի:
Երեկոն բարենպաստ կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Կուրախացնեն հարազատների հետ շփումները: Մտերիմ ընկերներն էլ կօգնեն թուլանալ ու դրական տրամադրվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք պիտի աշխատանքի մեծ ծավալ կատարեք, բայց դա ձեզ չի վշտացնի, այլ կոգեշնչի: Լավ կանցնեն գործընկերների հետ շփումները, կարևոր հարցերի և համագործակցության պայմանների քննարկումը: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում համաձայն չէին ձեր տեսակետին: Ընդունված համատեղ որոշումները ձեզ համար շահեկան կլինեն:
Հագեցած օրվանից հետո կուզենաք ինչպես հարկն է հանգստանալ: Ձեզ հյուր կկանչեն, երեկույթի կամ մշակութային միջոցառման կհրավիրեն: Չարժե մերժել, քանի որ հաճույք ու հաճելի տպավորություններ եք ստանալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: