48-ամյա դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ֆիլմի նկարահանումների ժամանակ չի ծածկել որովայնի ծալքերը։ Այս մասին հայտնում է Harper’s Bazaar-ի արտասահմանյան հրատարակությունը ։
Նոր հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ ազատվել է բարդույթներից։ Պատերազմի լուսանկարչի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ գործընկերը նկատողություն է արել նրան՝ մատնացույց անելով ստամոքսի ճարպային ծալքերը։ Դերասանուհին վիրավորողին պատասխանել է, որ սիրում և ընդունում է իր մարմինը։
Հայտնի է, որ դերասանուհու արտաքինը հաճախ է քննադատության ենթարկվում։ Նա դատապարտվել է ավելորդ քաշի և մեծ ոտքերի համար։
Ավելի վաղ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկ»-ում Լեոնարդո դի Կապրիոյի հետ համբույրը համեմատել էր մղձավանջի հետ։