Ալ Պաչինոյի երիտասարդ սիրեցյալն առաջին անգամ հայտնվել է հանրությանն իրենց 1-ամյա որդու հետ

Նուր Ալֆալլան զբոսանքի է գնացել որդու հետ։ Ալ Պաչինոյի սիրելին իր և Ռոմանի համար ընտրել է սպորտային ոճի հարմարավետ հանդերձներ։

84-ամյա դերասանն ու նրա սիրելին անցյալ տարի որդի են ունեցել։ Դերասանն իմացել է Նուրի հղիության մասին և կասկածել է, որ իր երեխան է։ Ներարգանդային ԴՆԹ թեստը հաստատել է Պաչինոյի հայրությունը։ Արտիստն ու իր սիրելին միասին մեծացնում են Ռոմանին։

Վերջերս Ալֆալլան առաջին անգամ հանրությանը հայտնվեց իր փոքրիկի հետ։ 30-ամյա մոդելն ընտրել է սպորտային տեսք։ 

Ռոմանն Ալ Պաչինոյի չորրորդ երեխան է։ Դերասանն ունի 33-ամյա դուստր և  22-ամյա երկվորյակներ՝ Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից։

Նշենք, որ Ալֆալլան մեծացել է Բևերլի Հիլզի հարուստ ընտանիքում։