Ի՞նչ տեսք ունի Բելուչիի և Կասելի կրտսեր դուստրը

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դուստրը՝ 19-ամյա Դևան, արդեն պատրաստ է ժողովրդականությամբ առաջ անցնել ծնողներից։ Վերջին տարիներին նա դարձել է շատ պահանջված մոդել, և բոլոր հայացքները նրա վրա են սևեռված: Բայց մենք անտեսում ենք այն փաստը, որ Դևան ունի կրտսեր քույր՝ Լեոնին, որն իսկական գեղեցկուհի է։ 

Լեոնի Կասելը ծնվել է 2010 թվականի մայիսի 21-ին Հռոմում Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ընտանիքում։ Թեև նրա ծնողները ամուսնալուծվել են 2013 թվականին, նրանք դեռ հոգ են տանում և միասին ժամանակ են անցկացնում իրենց դուստրերի հետ:

Աստղային ծնողները փորձում են պաշտպանել իրենց կրտսեր դստերը մամուլի և հասարակության մեծ ուշադրությունից: Լեոնին չի հաճախում սոցիալական միջոցառումների: Ակնհայտ է, որ Մոնիկան և Վենսանը կարծում են, որ իրենց դուստրը շատ փոքր է դրա համար: Այնուամենայնիվ, աշխարհիկ դեբյուտ կարելի է սպասել առաջիկա մի քանի տարիներին։ Չէ՞ որ նրա ավագ քույրը՝ Դևան, առաջին անգամ հանրությանը հայտնվեց 14 տարեկանում։

Լեոնին արդեն ծանոթ է նաև նորաձևության աշխարհին. իր ծնողների հետ նա մի քանի անգամ ուղեկցել է Դևային նկարահանումների ժամանակ։