Քիթ Հարինգթոնն ամաչում է «Գահերի խաղում» իր դերից՝ սեփական երեխաների պատճառով

«Գահերի խաղը» սերիալը կյանքի ուղի դարձավ Քիթ Հարինգթոնի համար։ Բայց արտիստը երեխաներին չի ցուցադրի իրեն աստղ դարձրած ֆիլմը։

Դերասանը նկարահանման հրապարակում հանդիպել է կնոջն ու ժառանգների մորը՝ Ռոուզ Լեսլիին։ Ֆիլմում նրանք խաղում էին նաև սիրահարների դեր և մասնակցում բացահայտ տեսարանների։ «Կարծում եմ՝ երեխաների համար շատ անհարմար կլինի տեսնել սա։ Ես ձեզ բացարձակապես երաշխավորում եմ, որ նրանք, հավանաբար, երբեք չեն ցանկանա դիտել այս շոուն»,- ասել է Հարինգթոնը E! News-ին:

Հիշեցնենք, 37-ամյա դերասանը ութ սեզոն խաղացել է Ջոն Սնոուի դերը։ Սակայն, նա կարծում է, որ նման մեծածավալ աշխատանքը չի տպավորի իր երեխաներին։ Հարինգթոնը վստահ է, որ եթե նույնիսկ հրավիրի իր արդեն հասուն դստերն ու որդուն դիտելու ֆիլմը, նրանք պարզապես ձանձրալի կհամարեն այն։