Կազմակերպիչները չեղարկել են ամերիկյան փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի Eras շրջագայության շրջանակում համերգներն Ավստրիայում, քանի որ պարզել են, որ ահաբեկչություն էր նախապատրաստվում: Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ ահաբեկչության ենթադրյալ երկու կազմակերպիչները ձերբակալվել են:
Խոսքը երեք համերգի մասին է, որոնք պետք է կայանային հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:
«Պետական պաշտոնյաների կողմից «Էռնստ Հափել» մարզադաշտում ծրագրված ահաբեկչության մասին տեղեկության հաստատումից հետո մենք այլ ելք չունենք, քան չեղարկել նախատեսված երեք շոուները՝ հանուն բոլորի անվտանգության», – հայտնել է Barracuda Music-ը:
Երկու կասկածյալները ձեռնարկել էին «կոնկրետ նախապատրաստական միջոցառումներ» ահաբեկչական հարձակման համար: Ոստիկանությունը կասկածել է, որ պայթուցիկները պահվում են կասկածյալներից մեկի տանը: