Հարի Փոթերի աստղ Թոմ Ֆելթոնը «Էդ Վուդի» դերասանուհի Պատրիսիա Արքետի հետ միասին կնկարահանվի «Նրանք կսպանեն քեզ» սարսափ ֆիլմում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆիլմը կնկարահանի ռուս ռեժիսոր Կիրիլ Սոկոլովը, ով մեկ անգամ չէ, որ նկարահանել է Հոլիվուդի համար։ Նկարահանումները կսկսվեն սեպտեմբերի կեսերին։
Սյուժեն կենտրոնանում է մի կնոջ պատմության վրա, ով դառնում է տնային տնտեսուհի Նյու Յորքի առեղծվածային բարձրահարկ շենքում: Նրա դերը կկատարի «Ջոկեր», «Դեդփուլ 2» և «Սև հայելի» ֆիլմերի աստղ Զազի Բիթզը։ Նա կհայտնվի մի միջավայրում, որտեղ մարդիկ երկար տարիներ շարունակ անհետանում են։