Երգչուհի Նյուշան կրկնել է Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Ցենսորիի կերպարը. նա Instagram-ում հրապարակել է կադրեր, որտեղ կիսամերկ է՝ զուգագուլպաներով և հսկայական գլխարկով։ Բիանկան նախկինում ներկայացել էր նույն կերպարով:
Ցենսորին հայտնի է իր բացահայտ կերպարներով, որոնց պատճառով նա հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում. վերջերս լրատվամիջոցները հայտնել են, որ Բիանկային նույնիսկ ձերբակալել են հասարակական վայրերում ոչ պատշաճ տեսք ունենալու համար։ Մինչդեռ ինսայդերները պնդում են, որ Բիանկայի հանդերձանքը, ինչպես նաև նրա պահվածքը ամբողջությամբ վերահսկվում է Քանյե Ուեսթի կողմից։
Ինքը՝ Նյուշան, այժմ բաժանվում է ամուսնուց՝ Իգոր Սիվովից, ում հետ երկու երեխա ունի։ Հուլիսի սկզբին դատարանը 33-ամյա Նյուշային և 44-ամյա Իգոր Սիվովին մեկ ամիս ժամանակ տվեց հաշտվելու համար, սակայն նրանք երկուսն էլ դատարանին ասացին, որ չեն պատրաստվում փրկել ընտանիքը։ Նրանք պետք է որոշեն նաև, թե ում հետ են ապրելու իրենց երեխաները՝ հինգամյա Սերաֆիմա-Սիմբան և չորսամյա Սաֆրոնը։